24.01.2020 11:39

Կլոպ. Բավականին ծեր եմ սոցցանցերում գրանցվելու համար

Կլոպ. Բավականին ծեր եմ սոցցանցերում գրանցվելու համար

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, թե ինչու գրանցված չէ սոցցանցերում:

«Ես չեմ կարողանում օգտվել դրանցից: Ինչու՞ ես պետք է զբաղվեմ դրանցով: Հնարավոր է՝ ապագայում ես փոխեմ իմ միտքը, սակայն հիմա դա բացառված է:

Կարծում եմ՝ բավականին ծեր եմ սոցցանցերում գրանցվելու և հրապարակումներ կատարելու համար»,- Կլոպի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ 52-ամյա Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականից: