24.01.2020 13:00

Ուիլյամսը դուրս մնաց Australian Open-2020-ից

Ուիլյամսը դուրս մնաց Australian Open-2020-ից

Ամերիկացի Սերենա Ուիլյամսը ավարտեց իր ելույթները Australian Open-2020-ում: Երրորդ տուրի խաղում 38-ամյա Ուիլյամսը պարտվեց չինուհի Վան Քսիանին `4:6, 7:6 (7:2), 5:7:  Հանդիպումը տևեց 2 ժամ 41 րոպե: 

Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Քսիանը (մրցաշարի 27-րդ ռակետ) կխաղա Թունիսի ներկայացուցիչ Օնս Ժաբերի հետ, ով հաղթել էր դանիացի Կարոլինա Վոզնյացկիին: