24.01.2020 13:51

Պաշտոնական. Տիգրան Բարսեղյանը` «Աստանայի» ֆուտբոլիստ

Պաշտոնական. Տիգրան Բարսեղյանը` «Աստանայի» ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը կարիերան կշարունակի ղազախական «Աստանայում»: Այս մասին հայտնում է Ղազախստանի գործող չեմպիոնի պաշտոնական կայքը:

26-ամյա ֆուտբոլիստը Պորտուգալիայում լիարժեք բուժզննում է անցել ու պայմանագիր կնքել «Աստանայի» հետ; 

Տիգրան Բարսեղյանը մինչ այս հանդես է եկել «Բանանցի», «Գանձասարի», «Միկայի», ինչպես նաև մակեդոնական «Վարդարի» ու ղազախական «Կայսարի» կազմում: «Կայսարի» կազմում դարձել է Ղազախստանի գավաթակիր, ինչպես նաև երկրի լավագույն ռմբարկուներից մեկը: