24.01.2020 12:48

Կորոնովիրուսի համաճարակի սպառնալիքն աճում է օր օրի

Կորոնովիրուսի համաճարակի սպառնալիքն աճում է օր օրի

Աշխարհում հիմնական թեման շարունակում է մնալ Չինաստանում բռնկված և շատ արագ ամբողջ աշխարհում տարածվող կորոնովիրուսը:

Վարակման առանձին դեպքեր են գրանցվել արդեն մի շարք երկրներում: Հիմնականում վարակվածներն այն մարդիկ են, ովքեր եղել են Ասիայում:

Բուն Չինաստանում վարակվածների թիվն անցնում է 500-ից, գրանցվել է 18 մահվան դեպք: Չինաստանի մի քանի քաղաքներում կարանտին է հայտարարված, չեղարկվել են չինական Նոր տարվա հանդիսությունները:

Բրիտանիայում հիվանդության ախտանիշներով 14 մարդ ստացիոնար բուժում է անցնում: Նրանցից հինգի անալիզները չեն հաստատել վիրուսի առկայությունը, մյուսներն սպասում են արդյունքներին: Մեծ ուշադրություն է հատկացվում Չինաստանից ժամանողներին, նրանց խորհուրդ է տրվում ուշադրությամբ հետևել իրենց առողջական վիճակին և ջերմություն ունենալու, հազի, շնչառության դժվարացման դեպքում դիմել բժշկի: Դրանք բոլորը չինական կորոնովիրուսի ախտանշաններն են, որը կարող է հարուցել թոքաբորբ և երիկամային անբավարարություն:

Փոխանցում է BBC-ն: