24.01.2020 12:56

Եղիսաբեթ II-ը ստորագրել է Brexit-ի մասին օրենքը

Եղիսաբեթ II-ը ստորագրել է Brexit-ի մասին օրենքը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը ստորագրել է խորհրդարանի ընդունած օրենքը Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ: Դրանով իսկ նա հաստատել է, որ Brexit-ը կկայանա հունվարի 31-ին:

Բրիտանական կառավարության՝ ԵՄ-ից դուրս գալու գործերով նախարար Սթիվեն Բարկլին իր Twitter-ում հայտնել է, որ օրենքն ուժի մեջ է մտել:

«Թվում էր՝ մենք երբեք այդ գիծը չենք կարողանալու անցնել, բայց մենք դա արեցինք»,- հինգշաբթի հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ մեկնաբանելով օրենքն ուժի մեջ մտնելը:

Թագուհու կողմից օրինագծի ստորագրումը ձևական բնույթ է կրում: Որպես կանոն՝ միապետը ստորագրում է այն բոլոր օրենքները, որոնց հավանություն է տվել խորհրդարանը:

Փոխանցում է BBC-ն: