24.01.2020 13:00

Թրամփը կմասնակցի աբորտների դեմ անցկացվող ամենամյա երթին

Թրամփը կմասնակցի աբորտների դեմ անցկացվող ամենամյա երթին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի «Ի պաշտպանություն կյանքի» ամենամյա բազմամարդ երթին, որին մասնակցում են աբորտների հակառակորդները:

Ի դեպ, Թրամփն ԱՄՆ-ի առաջին նախագահն է, որ անձամբ է դիմել ակտիվիստներին:

Այս տարի անցկացվող երթը թվով 47-րդն է, նրա մասնակիցները հանդես են գալիս ընդդեմ աբորտների օրինականացման: Անցյալ տարվա երթին մասնակիցների թիվը հասնում էր հարյուր հազարի: Այն ժամանակ Թրամփը տեսաուղերձով էր դիմել երթի մասնակիցներին:

Թրամփի՝ իշխանության գալուց հետո աբորտների դեմ հանդես եկող կազմակերպություններին սկսեցին միլիոնավոր դոլարներ հատկացնել: 2017 թ. Թրամփը վերականգնեց Օբամայի կողմից չեղարկված արգելքը՝ ԱՄՆ-ից դուրս աբորտների հետ կապված ծառայություններ մատուցող կազմակերպություններին պետական ֆինանսավորում հատկացնելու մասին:

Փոխանցում է BBC-ն: