24.01.2020 13:26

Հաշոգիի սպանության մասին ֆիլմը կցնցի աշխարհը

Հաշոգիի սպանության մասին ֆիլմը կցնցի աշխարհը

Washington Post-ը կանխագուշակում է, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի՝  առանց այդ էլ փչացած հարաբերություններին նոր ցնցում է սպասվում, երբ ուրբաթ օրը «Սանդենս» փառատոնի շրջանակներում ցուցադրվի «Այլախոհը» («Դիսիդենտը») փաստագրական ֆիլմը՝ սաուդցի լրագրող և WP-ի թղթակից Ջամալ Հաշոգիի սպանության մասին:

Ֆիլմի ռեժիսորն է Բրայան Ֆոգելը, որը մեծ համբավ  ձեռք բերեց 2017 թ., երբ նրա «Իկարուս» վավերագրական ֆիլմ-հետաքննությունը՝ ռուսաստանյան սպորտում դոփինգի մասին, արժանացավ «Օսկարի» և «Սանդենսի» հատուկ մրցանակի:

Աղբյուրների փոխանցմամբ՝ «Այլախոհը» ժապավենի վրա աշխատելիս Ֆոգելին թույլ են տվել ծանոթանալ Հաշոգիի սպանության թուրքական հետաքննության բացառիկ նյութերին:

Հիշեցնենք, որ Ջամալ Հաշոգին սպանվել էր 2018 թ. հոկտեմբերին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում:

«Սանդենսը» անկախ կինոյի ամերիկյան ազգային փառատոն է, որն ավանդաբար անցկացվում է Յուտա նահանգի Փարք-սիթի քաղաքում:

Փոխանցում է BBC-ն: