24.01.2020 14:00

Մադուրո. Արդարադատություն կկայանա Վենեսուելայի բոլոր թշնամիների նկատմամբ

Մադուրո. Արդարադատություն կկայանա Վենեսուելայի բոլոր թշնամիների նկատմամբ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրի բոլոր թշնամիների նկատմամբ պետք է արդարադատությունը կայանա, նրանց նկատմամբ, ովքեր հանդես են գալիս ռազմական ներխուժման  և Բոլիվարիական Հանրապետության դեմ պատժամիջոցներ սահմանելու օգտին:

Վենեսուելայի առաջնորդը նաև շնորհակալություն է հայտնել ժողովրդին, որը «դաս տվեց ամերիկյան իմպերիալիզմին»:

Մադուրոն հինգշաբթի նաև հայտարարել է, որ ազգային ընդդիմության ներկայացուցիչները յուրացրել են ավելի քան 500 մլն դոլար, որը 2019 թ. նրանց է տվել ԱՄՆ-ը: «Արդեն Սպիտակ տանն էլ են խոսում Խուան Գուայդոյի ընդդիմադիրների կողմից անվերջանալի կոռուպցիայի մասին: Խոսում են 500 մլն դոլարը գերազանցող գումարի մասին, որ նրանք գողացել են 2019 թ.»,- ասել է Վենեսուելայի նախագահը:

Փոխանցում է tass.ru-ն: