24.01.2020 14:29

Հրազենային վիրավորում են ստացել ՊԲ 2 զինծառայողներ

Հրազենային վիրավորում են ստացել ՊԲ 2 զինծառայողներ

Հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:

Հայտնում են Արցախի ՊԲ-ից՝ հավելելով, որ վիրավոր զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Իր հերթին ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է.

«Արցախի զորամասերից մեկում միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիրահատությունն ավարտվել է. նրա վիճակը ծանր է, բայց կայուն: Մեր բժիշկները հրաշագործ են ուղղակի: Եթե վիրավորը հասնում է մինչև օպերացիոն, ապա գրեթե միշտ փրկում են մեր հրաշագործները»: