24.01.2020 15:21

Թրամփը կհրապարակի մերձավորարևելյան հակամարտության կարգավորման պլանը

Թրամփը կհրապարակի մերձավորարևելյան հակամարտության կարգավորման պլանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ մտադիր է մերձավորարևելյան հակամարտության կարգավորման պլանը հրապարակել մինչև հունվարի 28-ին Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի այցը:

Ամերիկյան առաջնորդի խոսքը հինգշաբթի մեջբերել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Թրամփը նաև հավելել է, թե ԱՄՆ իշխանությունները կարգավորման պլանը քննարկել են պաղեստինցիների հետ և ծրագրում են դա անել նորից: «Ես համոզված եմ, որ նրանք, հնարավոր է՝ սկզբում բացասաբար արձագանքեն պլանին, սակայն իրականում այն շատ դրական է նրանց համար: Դա հրաշալի պլան է, որն իսկապես կաշխատի»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը:

Փոխանցում է tass.ru-ն: