25.01.2020 09:00

Ֆեդերերի 100-րդ հաղթանակը Ավստրալիայի բաց առաջնությունում

Ֆեդերերի 100-րդ հաղթանակը Ավստրալիայի բաց առաջնությունում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը 100-րդ հաղթանակը տարավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում։

Աշխարհի երրորդ ռակետը երրորդ շրջանում մրցեց ավստրալացի Ջոն Միլմանի հետ եւ առավելության հասավ 4:6, 7:6 (7:2), 6:4, 4:6, 7:6 (10:8) հաշվով։ Պայքարը տեւեց 4 ժամ 3 րոպե։ Ֆեդերերը 18-րդ անգամ դուրս եկավ այս մրցաշարի չորրորդ շրջան։

38-ամյա Ֆեդերերի հաջորդ մրցակիցը կլինի հունգարացի Մարտոն Ֆուչովիչը։