25.01.2020 11:07

Մարադոնան հրաժարվել է գլխավորել Վենեսուելայի հավաքականը

Մարադոնան հրաժարվել է գլխավորել Վենեսուելայի հավաքականը

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ եւ մարզիչ Դիեգո Մարադոնան հրաժարվել է գլխավորել Վենեսուելայի ազգային հավաքականը:

«Մադուրոն առաջարկել է ինձ գլխավորել Վենեսուելայի հավաքականը, սակայն ես ասացի, որ խոսք եմ տվել իմ ակումբին և չեմ կարող խզել պայմանագիրը»,- Մարադոնայի խոսքը փոխանցում է Clarin-ը:

Հիշեցնենք, որ Դիեգո Մարադոնան 2019 թվականից գլխավորում է արգենտինական «Խիմնասիան», որն Արգենտինայի առաջնության մրցաշարային աղյուսակում 15 միավորով 20-րդ տեղում է: