25.01.2020 13:00

«Բարսելոնան» միացավ Էրիկսենի համար պայքարին

«Բարսելոնան» միացավ Էրիկսենի համար պայքարին

Sky Sports-ի հաղորդմամբ,  մտադիր է ձեռք բերել «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին:

Կատալոնական ակումբը 27-ամյա խաղացողին մտադիր է «փախցնել» այլ ակումբներից: Նախկինում հաղորդվում էր, որ դանիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Միլանի «Ինտերը»: Նշվում էր նաև, որ արդեն կա նախնական համաձայնություն: 

Էրիկսենը «Տոտենհեմի» կազմում խաղում է 2013 թ-ից: Այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում անցկացրած 20 խաղում դանիացին դարձել է 2-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ավարտվում է այս տարվա ամռանը: