26.01.2020 09:30

Վան Դեյք. «Լիվերպուլն» իրեն անպարտելի չի համարում

Վան Դեյք. «Լիվերպուլն» իրեն անպարտելի չի համարում

Չեմպիոնների լիգայի գավաթակիր, աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր թիմի մրցելույթների մասին:

«Ամեն ինչ կարող է տեղի ունենալ: «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում բոլորը տեսան, որ մենք մեծ դժվարությամբ հաղթանակ տարանք: Պետք է շարունակենք անդադար մարզվել, որպեսզի կատարենք մեր առաջ դրված խնդիրները:

«Լիվերպուլն» իրեն անպարտելի չի համարում: Յուրաքանչյուր խաղում հաղթելու համար մենք պետք է պայքարենք»,- Goal.com-ի հաղորդմամբ՝ ասել է վան Դեյքը:

Նշենք, որ Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Լիվերպուլն» առաջատար է՝ 67 միավորով: