26.01.2020 10:25

«Միլանը» հնարավոր է գերմանացի գլխավոր մարզիչ ունենա

«Միլանը» հնարավոր է գերմանացի գլխավոր մարզիչ ունենա

«Միլանում» կատարվող զարգացումները պաշտոնանկություն և կտրուկ շրջաարձեր են նախատեսում:

Calciomercato-ն հայտնում է, որ միլանյան թիմի մարզչական ղեկը կստանձնի Ռալֆ Ռանգնիկը: Աղբյուրը նշում է, որ դա տեղի կունենա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: 

Ա սերիայի 13 տուրից հետո «Միլանը« Ստեֆանո Պիոլիի գլխավորությամբ 14 միավորով 12-րդ հորիզոնականում է: 

Ռանգնիկի վերջին ակումբը եղել է «Լայպցիգը», որտեղից գերմանացի մասնագետը հեռացել է այս տարի: 61-ամյա մարզիչը նախկինում մարզել է գերմանական այնպիսի թիմեր, ինչպիսիք են «Շտուտգարտը», «Հանովերը», «Շալկեն»: