26.01.2020 12:00

Օուեն. ՄՅՈւ-ում ֆուտբոլիստները հետընթաց են ապրում

Օուեն. ՄՅՈւ-ում ֆուտբոլիստները հետընթաց են ապրում

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» լուրջ խնդիրներ ունի ֆուտբոլիստների հետ.

«Ֆուտբոլիստները «Մանչեսթեր Յունայթեդում» հետընթաց են ապրում: Սա ամենաանհանգստացնող կողմն է ստեղծված իրավիճակում: Ալեքսիս Սանչեսը 2 կամ 3 մրցաշրջանի ընթացքույմ ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստն էր: Ինչպե՞ս կարելի էր այդ մակարդակից գահավիժել այնտեղ, որտեղ՝ նա հիմա է: 

«Մանչեսթեր Յունայթեդի» կողմից ձեռք բերված և ոչ մի ֆուտբոլիստի մասին չի կարելի ասել՝ այո, նա աճում է, ավելի ու ավելի լավն է դառնում: Այս թիմում ֆուտբոլիստները կա՛մ մնում են իրենց նույն մակարդակում, կա՛մ՝ հետընթաց են ապրում: 

Սանչեսի ու Անխել Դի Մարիայի պատմությունները պատահականություն չեն: Ակումբում ինչ-որ բան հիմքից այնպես չի աշխատում: «Յունայթեդը» պետք է լուծի այս խնդիրը, նախքան՝ հերթական 100 մլնը»,- Օուենի խոսքերն է փոխանցում Goal-ը: