26.01.2020 12:30

Սարին չի բացառել, որ 2022-ին կարող է ավարտել կարիերան

Սարին չի բացառել, որ 2022-ին կարող է ավարտել կարիերան

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հայտարարել է, որ իր մարզչական կարիերան կարող է ավարտել 2022-ին, երբ ավարտվում է իր պայմանագիրը թուրինյան ակումբի հետ:

«Ճնշումը միֆ է: Ներքին ճնշումն ու լարվածությունը չեն կարող իշխել ձեզ: Եթե կորցրել եք մոտիվացիան, ավելի լավ է կանգ առնել: Չգիտեմ՝ ես կլինեմ նույն Սարին, երբ իմ պայմանագիրը կավարտվի «Յուվենտուսի» հետ: Եթե այո, կշարունակեմ աշխատել, իսկ եթե ոչ՝ կավարտեմ կարիերաս», – իտալացու խոսքերն է փոխանցում Goal-ը:

Սարին «Յուվենտուսը» գլխավորում է 2019-ի ամառվանից՝ մեկ մրցաշրջան «Չելսիում» աշխատելուց հետո: