26.01.2020 13:00

«Բարսելոնան» 80 միլիոն է պատրաստել «Մոնակոյի» հարձակվողի համար

«Բարսելոնան» 80 միլիոն է պատրաստել «Մոնակոյի» հարձակվողի համար

Լուիս Սուարեսի բացակայության պայմաններում «Բարսելոնան» շարունակում է հարձակվող որոնել՝ հաղորդում է Footmercato-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ «կապտանռնագույններն» արդեն առաջարկ են կատարել «Մոնակոյին»՝ թիմի հարձակվող Վիսան Բեն Յեդերի տրանսֆերը ձեռք բերելու համար։

29-ամյա հարձակվողը Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 14 գոլի հեղինակ։ «Բարսելոնան» պատրաստ է տաղանդավոր ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց 80 միլիոն եվրո հատկացնել։