27.01.2020 09:00

Կոբի Բրայանտը զոհվել է օդային աղետում

Կոբի Բրայանտը զոհվել է օդային աղետում

Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ, 41-ամյա Կոբի Բրայանտը զոհվել է մասնավոր ուղղաթիռի (Sikorsky S-76) կործանման հետեւանքով, հաղորդում է TMZ-ն, որը տեղեկության սկզբնաղբյուրն է։ Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստի 13-ամյա դուստրը նույնպես զոհվել է։ Հայր եւ դուստր ուղեւորվելիս են եղել բասկետբոլային մարզման Բրայանտի հիմնած բասկետբոլային ակադեմիա, որը գտնվում է Մամբայում։ Ջինան Բրայանտի չորս դուստրերից ավագն է։

Կալիֆորնիա նահանգի Կալաբասաս քաղաքի իշխանությունները հաստատել էին լեգենդար Կոբե Բրայանտի մահը ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Հաղորդագրությունը հրապարակվել է քաղաքի պաշտոնական թվիթերյան էջում։

Նշվում է, որ 41-ամյա Բրայանտին պատկանած ուղղաթիռում օդաչուից բացի եղել է չորս ուղեւոր։ 

Բրայանտը մշտապես օգտվել է ուղղաթիռից դեռ «Լոս Անջելես Լեյքերսում» հանդես գալու տարիներից։

Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հնգակի չեմպիոն է։ Կարիերայի ամբողջ ընթացքում՝ 1996-ից հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերսում»։

ԱՄՆ-ի հավաքականում կազմում դարձել է 2008թ․ Պեկինի եւ 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն։