27.01.2020 10:00

Մեսսի․ Մեզ լքեց իսկական հանճարը

Մեսսի․ Մեզ լքեց իսկական հանճարը

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին արձագաքել է լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտի եւ նրա 13-ամյա դստեր ողբերգական մահվան լուրին։

«Խոսքեր չկան։ Սգում եմ Կոբիի ընտանիքի եւ նրա ընկերների հետ։ Ինձ համար հաճույք էին նրա հետ հանդիպումներն ու համատեղ ժամանցը։ Մեզ լքեց իսկական հանճարը»,- Ֆեյսբուքում գրել է Մեսին։

 Կոբի Բրայանտն ու Ջինան զոհվել են ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Նրանցից բացի զոհվել է եւս 7 մարդ։ Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Նա NBA-ի հնգակի եւ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն էր։