27.01.2020 11:30

AusOpen. Ռոջեր Ֆեդերերը քառորդ եզրափակիչում է

AusOpen. Ռոջեր Ֆեդերերը քառորդ եզրափակիչում է

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ՝ 15-րդ անգամ կարիերայում։

Շվեյցարացի թենիսիստը 2 ժամ 11 րոպեում  4:6, 6:1, 6:2, 6:2 հաշվով առավելության հասավ հունգարացի Մարտոն Ֆուչովիչի նկատմամբ։

Ֆեդերերի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Թենիս Սանդգրենը, որը չորրորդ շրջանում 7:6 (7:5), 7:5, 6:7 (2:7), 6:4 հաշվով պարտության մատնեց իտալացի Ֆաբիո Ֆոնյինիին։

Չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է սերբ Նովակ Ջոկովիչը։ Մրցաշարը կավարտվի փետրվարի 2-ին։