27.01.2020 12:30

«Տոտենհեմը» մտադիր է վերադարձնել Գարեթ Բեյլին

«Տոտենհեմը» մտադիր է վերադարձնել Գարեթ Բեյլին

Լոնդոնի «Տոտենհեմի» ղեկավարությունը ցանկանում է մինչեւ ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը վերադարձնել ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլին Մադրիդի «Ռեալից», հաղորդում է Daily Express-ը։ Ակումբներն արդեն սկսել են բանակցությունները։

Բեյլը «Տոտենհեմում» հանդես է եկել 2007-2013-ին, մինչեւ «Ռեալ» տեղափոխվելը։ 30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 202թ․ հունիսի 30-ը։ Նրա տրանսֆերը գնահատվում է 40 միլիոն եվրո։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Գարեթ Բեյլը մասնակցել է 12 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։