27.01.2020 13:02

Կավանին բուժզննում է անցել «Ատլետիկոյում»

Կավանին բուժզննում է անցել «Ատլետիկոյում»

ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին մոտ է «Ատլետիկո» տեղափոխությանը: Այս մասին հաղորդում է Footomercato-ն:

Համաձայն աղբյուրի տեղեկության՝ 32-ամյա հարձակվողն արդեն բուժզննում է անցել մադրիդյան ակումբում: Կողմերը մոտ են համաձայնագիր ստորագրելուն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ատլետիկոն» Կավանիի համար 15 միլիոն ու ևս 3 միլիոն՝ որպես բոնուս են առաջարկել: Փարիզցիները պահանջում են 20 միլիոն եվրո:

Կավանին ՊՍԺ է տեղափոխվել 2013-ի ամռանը, «Նապոլիից»: Նրա տրանսֆերը ֆրանսիական ակումբին արժեցել էր 64.5 միլիոն եվրո: Ընդհանուր առմամբ փարիզյան ակումբի կազմում նա անցկացրել է 293 խաղ ու դարձել 198 գոլի հեղինակ՝ դառնալով ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն: