27.01.2020 12:03

Թրամփն ասել է, որ Ուկրաինայի օգնությունը կախված է Բայդենի գործի հետաքննությունից

Թրամփն ասել է, որ Ուկրաինայի օգնությունը կախված է Բայդենի գործի հետաքննությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ տարվա օգոստոսին այդ պահին ազգային անվտանգության հարցերով իր օգնականի պաշտոնն զբաղեցնող Ջոն Բոլթոնին ասել է, որ ուզում է շարունակել կասեցնել Ուկրաինայի ռազմական օգնությունը, քանի դեռ Կիևը հետաքննություն չի սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի ու նրա որդու գործով:

Այդ մասին կիրակի օրը հաղորդել է The New York Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրին, որը ծանոթ է Բոլթոնի հուշագրության սևագրությանը, ինչը նա մտադիր է հրապարակել: Ըստ կարգի՝ գիրքը, որի տպագրության ժամկետը դեռ  հայտնի չէ, մինչ հրատարակվելը պետք է քննություն անցնի Սպիտակ տանը:

Թերթի տվյալներով՝ հանրապետական նախագահը ցանկանում էր Ուկրաինային 400 մլն դոլարի կարգի ռազմական օգնության հատկացումը պայմանավորել ուկրաինական Bursima էներգետիկ ընկերությունում Հանթեր Բայդենի գործունեության հետաքննությամբ:

Փոխանցում է tass.ru-ն: