27.01.2020 12:33

Բոլիվիայի նախագահի պաշտոնակատարը բոլոր նախարարներին խնդրել է հրաժարական ներկայացնել

Բոլիվիայի նախագահի պաշտոնակատարը  բոլոր նախարարներին խնդրել է հրաժարական ներկայացնել

Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար Ժանին Անյեսը հրաժարական ներկայացնելու խնդրանքով դիմել է բոլոր նախարարներին, որպեսզի կառավարությունում վերադասավորումներ կատարվեն՝ այն բանից հետո, երբ նա հայտարարել է պետության ղեկավարի ընտրություններում իր մասնակցության մասին:

Այդ մասին կիրակի օրը հաղորդել է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Անյեսը խոստացել է կարճ ժամկետներում հայտարարել կառավարության նոր կազմը:

Հունվարի 24-ին Ժանին Անյեսը հայտարարել է, որ կմասնակցի մայիսի 3-ին նախատեսված նախագահական ընտրություններին: Ավելի վաղ նա  ասել էր, որ չի առաջադրվի՝ որպես նախագահի թեկնածու:

Անյեսի՝ առաջադրվելու վերաբերյալ հայտարարությունից հետո Բոլիվիայի կապի նախարար Ռոքսանա Լիսառագան հրաժարական է ներկայացրել՝ քննադատելով նախագահի պաշտոնակատարի այդ որոշումը:

Փոխանցում է tass.ru-ն: