27.01.2020 13:39

Մոնղոլիայում փակել են բուհերը և կոչ են արել չեղարկել բոլոր հանրահավաքները

Մոնղոլիայում փակել են բուհերը և կոչ են արել չեղարկել բոլոր հանրահավաքները

Մոնղոլիայի կառավարությունը կարգադրել է փակել համալսարանները և մյուս ուսումնական հաստատությունները, որպեսզի կասեցնի նոր տիպի կորոնավիրուսի տարածումը, երկուշաբթի հաղորդել է տեղական մամուլը:

Նաև նշվումէ, որ հանրապետության քաղաքացիներին կոչ է արվել չեղարկել բոլոր զանգվածային հանրահավաքները:

ԶԼՄ-ների տվյալներով՝ ուսումնական հաստատությունները փակ են լինելու հունվարի 27-ից մինչև մարտի 2-ը: Նաև փակ են լինելու սահմանը ավտոմեքենաներով հատելու և հետիոտների երթևեկության անցակետերը:

Փոխանցում է Interfax-ը: