27.01.2020 14:32

Ժնեւում կհանդիպեն Մնացականյանն ու Մամեդյարովը

Ժնեւում կհանդիպեն Մնացականյանն ու Մամեդյարովը

Հունվարի 29-ին եւ 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնեւում հանդիպումներ կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ վերջիններիս միջնորդությամբ եւ մասնակցությամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։

Անդրադարձ է կատարվելու ԼՂ խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։

Հայտնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: