27.01.2020 15:03

Օսվենցիմ. ազատագրման 75-ամյակը

Օսվենցիմ. ազատագրման 75-ամյակը

Հունվարի 27-ին աշխարհը նշում է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակը:

Համակենտրոնացման ճամբարների համալիրը, որտեղ ներառված էին Աուշվից I-ը, Աուշվից II-ը (Բիրկենաու) և Աուշվից III-ը, գոյություն է ունեցել 1940 թվականից մինչև 1945-ը: Այդ ընթացքում այնտեղ ոչնչացվել է, տարբեր տվյալներով՝ 1,1 միլիոնից մինչև 2 միլիոն մարդ, այդ թվում՝ առնվազն մեկ միլիոն հրեաներ, 60 հազար լեհեր և մոտավորապես 14 հազար խորհրդային ռազմագերիներ:

Օսվենցիմն ազատագրվել է 1945 թ. հունվարի 27-ին, Կարմիր բանակի Ուկրաինական առաջին ճակատի զինվորների կողմից:

Համակենտրոնացման ճամբարի տարածքում 1947 թ. թանգարան է բացվել, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի  Համաշխարհային ժառանգության ցանկում:

2006 թվականից Օսվենցիմի ազատագրման օրը, ՄԱԿ-ի որոշմամբ, նշվում է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր:

Փոխանցում է Interfax-ը: