27.01.2020 15:27

Աբե. Տոկիոն պատրաստ է օրենսդրական միջոցներ ձեռնարկել նոր տիպի թոքաբորբի դեմ պայքարելու համար

Աբե. Տոկիոն պատրաստ է օրենսդրական միջոցներ ձեռնարկել նոր տիպի թոքաբորբի դեմ պայքարելու համար

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է Չինաստանում հայտնաբերված նոր տիպի թոքաբորբը մտցնել վարակիչ հիվանդությունների պաշտոնական ցուցակի մեջ, ինչը թույլ կտա, օրենքին համապատասխան, պարտադիր հոսպիտալացնել վարակված մարդկանց, սահմանափակումներ մտցնել մասնավոր և պետական հիմնարկների գործունեության նկատմամբ, ախտահանումներ կատարել և այդ նպատակով օգտագործել բյուջետային միջոցները:

Այդ մասին երկուշաբթի տեղեկացրել է վարչապետ Սինձո Աբեն՝ ելույթ ունենալով խորհրդարանի ստորին պալատի բյուջետային հանձնաժողովում:

Իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Տոսիհիրո Նիկայը երկուշաբթի օրը լրագրողներին տեղեկացրել է, որ արդեն հունվարի 28-ին Ճապոնիայի կառավարությունը  նոր տիպի թոքաբորբի բռնկման էպիկենտրոն դարձած Ուհայ քաղաք կուղարկի չարտերային ինքնաթիռ՝ այնտեղ գտնվող իր քաղաքացիներին բերելու համար: Չինաստանի Հուբեյ նահանգում, որտեղ գտնվում է ավելի քան 11 մլն բնակչություն ունեցող այդ մեգապոլիսը, մոտավորապես 560 ճապոնացի կա, որոնք այնտեղ աշխատում են արդյունաբերության և առևտրի ոլորտներում:

Փոխանցում է tass.ru-ն: