27.01.2020 15:55

Թրամփն արձագանքել է Ուկրաինային շանտաժի ենթարկելու՝ Բոլթոնի հայտարարությանը

Թրամփն արձագանքել է Ուկրաինային շանտաժի ենթարկելու՝ Բոլթոնի հայտարարությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է Ուկրաինային շանտաժի ենթարկելու վերաբերյալ իր՝ ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնի մեղադրանքները:

Այդ մասին նա գրառում է կատարել twitter-յան իր էջում:

«Ես երբեք Ջոն Բոլթոնին չեմ ասել, որ Ուկրաինայի օգնությունը կապ ունի Բայդենների հետ… Եթե նա պնդում է դա, ապա միայն նրա համար, որ վաճառի իր գիրքը»,- գրել է Թրամփը:

Նախագահի նախկին օգնականի ասելով՝ 2019 թ. օգոստոսին Թրամփը շանտաժի է ենթարկել Ուկրաինային՝ պահանջելով օգնել Ջո Բայդենի նկատմամբ հետաքննության հարցում: Մերժման դեպքում ԱՄՆ նախագահը սպառնացել է Կիևին զրկել ֆինանսական օգնությունից: Նշվում է, որ առնվազն 250 մլն դոլար, որ խոստացվել են Ուկրաինայի անվտանգությանն աջակցելու նախաձեռնության շրջանակներում, սառեցվել են միայն անցյալ տարվա սեպտեմբերին:

Փոխանցում է lenta.ru-ն: