27.01.2020 16:37

Պետդեպը մեկնաբանել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան հրթիռակոծությունը

Պետդեպը մեկնաբանել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան հրթիռակոծությունը

Կիրակի երեկոյան հինգ հրթիռ է արձակվել Բաղդադի «կանաչ գոտու»՝ քաղաքի կենտրոնում լավ պաշտպանված շրջանի ուղղությամբ, որտեղ տեղակայված են պետական հիմնարկներն ու արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունները:

Երեք հրթիռ ընկել է անմիջականորեն ամերիկյան համալիրի տարածքում, դրանցից մեկը խոցել է ճաշարանի շենքը, որտեղ այդ պահին ընթրիքի ժամն էր: Ինչպես հաղորդել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով Իրաքի իշխանություններին, առնվազն մեկ մարդ վիրավորվել է:

«Վաշինգտոնը Իրաքի կառավարությանը կոչ է անում կատարել իր պարտականությունները մեր դիվանագիտական օբյեկտները պաշտպանելու ուղղությամբ: Անվտանգության տեսակետից՝ իրավիճակը շարունակում է լարված մնալ, իսկ Իրանի կողմից աջակցություն ստացող զինված խմբավորումները շարունակում են սպառնալիք ներկայացնել, ուստի մենք մեր զգոնությունը չենք կորցնում»,- ТАСС-ի թղթակցին հաղորդել է պետքարտուղարության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Իրաքի մայրաքաղաքում ամերիկյան դիվանագիտական առաքելության վրա կատարված գրոհը:

 Նրա խոսքով՝ «անցյալ սեպտեմբերից Իրանի և նրա կողմից աջակցություն ստացող խմբավորումների կողմից ավելի քան 14 հարձակում է տեղի ունեցել Իրաքում ամերիկյան զինծառայողների և դիվանագետների նկատմամբ»:

Փոխանցում է tass.ru-ն: