27.01.2020 17:07

Չինաստանը կասեցրել է զբոսաշրջիկների ելքը երկրից

Չինաստանը կասեցրել է զբոսաշրջիկների ելքը երկրից

Չինաստանի իշխանությունները կասեցնում են զբոսաշրջիկների խմբերի այցերն արտասահման: Զբոսաշրջային խմբերի թռիչքները դադարեցվում են հունվարի 27-ից, տեղեկացնում է Роспотребнадзор-ի կայքը:

«Կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակներում Չինաստանը որոշում է կայացրել կասեցնել զբոսաշրջիկների արտասահմանյան այցերը: Կիրակի օրվանից՝ հունվարի 26-ից, զբոսաշրջային գործակալություններն այլևս տոմսեր չեն վաճառել և հյուրանոցներ չեն ամրագրել: Չինաստանի ներսում նույնպիսի միջոցառումներ են կատարվել հունվարի 24-ից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Չինաստանի սահմաններից դուրս 2019-nCoV կորոնավիրուսով վարակվելու դեպքեր գրանցվել են Հոնկոնգում, Թայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում: Մայրցամաքային Չինաստանի տարածքում վարակվածների թիվը հասել է մոտավորապես 3 հազարի, 80 մարդ մահացել է:

Փոխանցում է ria.ru-ն: