27.01.2020 17:57

Չինաստանի դպրոցներում և բուհերում դասերը հետաձգվել են անորոշ ժամանակով

Չինաստանի դպրոցներում և բուհերում դասերը հետաձգվել են անորոշ ժամանակով

Չինաստանի նախադպրոցական հաստատություններում, միջնակարգ դպրոցներում և համալսարաններում ուսումնական գործընթացի վերսկսումը հետաձգվում է անորոշ ժամանակով՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ:

Պաշտոնապես՝ լուսնային օրացույցով Նոր տարվա կապակցությամբ հանգստյան օրերն ավարտվում են փետրվարի 2-ին:

Հունվարի 27-ի դրությամբ Գուանչժոու քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության շրջանում արձանագրվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակված լինելու 316 հաստատված դեպք: Ռուսաստանի քաղաքացիների վարակվածության մասին առայժմ տեղեկություններ չկան:

Ընդհանուր առմամբ՝ Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել 2794-ի:

Փոխանցում է Interfax-ը: