28.01.2020 15:07

Այսօր Հայոց Բանակի օրն է

Այսօր Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձն է։ Բարդագույն քաղաքական ու տնտեսական պայմաններում ստեղծված Հայոց բանակը հենց սկզբնավորման օրից մտավ մեր պետության գոյության ապահովման կռվի մեջ՝ կերտելով մեր ժողովրդի կողմից դարերով սպասված ու բաղձալի հաղթանակ։

Միանալով մեր զինվորներին, սպաներին, գեներալներին, ինչպես նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ՝ բանակի հիմնադիրներին ուղղված շնորհավորանքներին, խմբագրությունը նպատակահարմար է համարում վերստին մեր հանրության ուշադրությանը ներկայացնել երկու տեսանյութ, որոնք լույս են սփռում ծանրագույն պայմաններում Հայոց բանակի ձևավորման ընթացքի վրա։

iLur.am