29.01.2020 09:24

AusOpen. Ռոջերդ Ֆեդերերը կիսաեզրափակիչում է

AusOpen. Ռոջերդ Ֆեդերերը կիսաեզրափակիչում է

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Շվեյցարացի թենիսիստը 6:3, 2:6, 2:6, 7:6 (10:8), 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 100-րդ ռակետ, ամերիկացի Թենիս Սանդգրենին։ Պայքարը տեւեց 3 ժամ 31 րոպե։

Ֆեդերերի հաջորդ մրցակիցը կլինի Նովակ Ջոկովիչի (Սերբիա, 2) եւ Միլոշ Ռայոնիչի (Կանադա, 32) դիմակայության հաղթողը։

Տիտղոսը պաշտպանում է Ջոկովիչը։ Մրցաշարը կավարտվի փետրվարի 2-ին։