29.01.2020 10:00

Կարուանան առաջին անգամ հաղթեց Tata Steel Masters-ում՝ 2 միավոր գերազանցելով Կարլսենին

Կարուանան առաջին անգամ հաղթեց Tata Steel Masters-ում՝ 2 միավոր գերազանցելով Կարլսենին

Ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան կարիերայում առաջին անգամ նվաճեց Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվող Tata Steel Masters մրցաշարի հաղթողի կոչումը՝ 2 միավոր գերազանցելով աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։ Կարուանան 13 հնարավորից վաստակեց 10 միավոր՝ 7 հաղթանակ, 6 ոչ ոքի։ Երրորդ տեղը գրավեց ամերիկացի Ուեսլի Սոն՝ 7,5 միավոր։

Նախորդ երկու տարիներին այս մրցաշարում հաղթող էր դարձել Կարլսենը։

Վեյկ Ան Զեեի մրցաշարն անցկացվում է 1938 թվականից։ Հայ գրոսմայստերներից այս մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել են Տիգրան Պետրոսյանն (1960) ու Լեւոն Արոնյանը  (2007՝ առաջին տեղը բաժանել է բուլղարացի Վեսելի Տոպալովի եւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ, 2008՝ առաջին տեղը կիսել է Մագնուս Կարլսենի հետ, 2012, 2014):