25.09.2012 16:57

Եվրախարհրդարանը Բելառուսի ընտրությունները համարում է «ծաղր ժողովրդավարության նկատմամբ»

Եվրախարհրդարանը Բելառուսի ընտրությունները համարում է «ծաղր ժողովրդավարության նկատմամբ»

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը խիստ քննադատության է ենթարկել Բելառուսի ազգային ժողովի ստորին պալատի ընտրությունները՝ որպես միջազգային չափանիշներին չհամապատասխանող:  Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ Բելառուսը շարունակում է իր ոչ ժողովրդավարական ընթացքը՝ սահմանափակելով քաղաքացիական իրավունքներն իր երկրում: Շուլցն ընդգծել է, որ ընդդիմության առաջնորդների ձերբակալությունների և  ընդդիմադիր մի քանի կուսակցությունների ընտրական գործընթացից դուրս թողնելու համապատկերին՝ դրանք իսկական «ծաղր են ժողովրդավարական քվեարկության նկատմամբ»:

ԱՊՀ դիտորդները, ընդհակառակը, գովաբանել են Բելառուսի ընտրությունները, որոնք, ըստ դիտորդական առաքելության ղեկավարի՝ «համապատասխանել են ժողովրդավարության համընդհանուր նորմերին, եղել են ազատ, բաց և արտահայտել են քաղաքացիների ազատ կամարտահայտումը»: