29.01.2020 11:00

Պաշտոնական. Կրիստիան Էրիկսենը տեղափոխվեց «Ինտեր»

Պաշտոնական. Կրիստիան Էրիկսենը տեղափոխվեց «Ինտեր»

Լոնդոնի «Տոտենհեմի» և Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը մարզական կարիերան կշարունակի Միլանի «Ինտերում», տեղեկացնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Էրիկսենի տեղափոխության դիմաց «Ինտերը» կվճարի 20 միլիոն եվրո: 27-ամյա կիսապաշտպանն իտալական թիմի հետ կկնքի 4.5 տարվա պայմանագիր:

Ընթացիկ մրցաշրջանում Էրիկսենը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Դանիացի կիսապաշտպանը «Տոտենհեմում» հանդես էր գալիս 2013 թվականից: