29.01.2020 11:41

«Ռոման» նոր ձեռքբերում ունի

«Ռոման» նոր ձեռքբերում ունի

Իտալական «Ատալանտայի» պաշտպան Ռոջեր Իբանյեսը պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ, տեղեկացնում է մայրաքաղաքային թիմի մամուլի ծառայությունը:

Իբանյեսը «Ռոմա» է տեղափոխվել վարձակալությամբ: 21-ամյա պաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

«Ռոման» հնարավորություն ունի 8 միլիոն եվրոյի դիմաց ձեռք բերել Իբանյեսի տրանսֆերային իրավունքը:

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի պաշտպանն «Ատալանտայի» կազմում մասնակցել է 2 հանդիպման: