29.01.2020 13:00

Կոբի Բրայանթի կյանքի դասերը

Կոբի Բրայանթի կյանքի դասերը

Կալիֆոռնիայում կյանքից հեռացավ պատմության մեծագույն բասկետբոլիստներից մեկը` Կոբի Բրայանթը: Վթարի ենթարկված ուղղաթիռում էր նաև լեգենդար խաղացողի 13-ամյա դուստրը:

Ներկայացնում ենք Բրայանթի կյանքի դասերը:

 

 

 

 

  •  Ես շատ եմ սիրում բասկետբոլը: Այն իմ մի մասն է: Ես դրանով զբաղվում եմ երկու տարեկանից: Դա ես եմ:
  • Հերոսները գալիս ու գնում են, բայց լեգենդներն ապրում են հավերժ:
  • Ես չեմ ուզում լինել հաջորդ Մայքլ Ջորդանը, ուզում եմ պարզապես լինել Կոբի Բրայանթը:
  • Իմ շուրջ բոլոր տղաները շաշկի են խաղում, իսկ ես եկել եմ շախմատ խաղալու:
  • Ես բասկետբոլ չեմ խաղում հանուն  փառքի, երկրպագուների ուշադրության և սիրո: Ես խաղում եմ հաղթելու համար: Մնացածը զուր բան է:
  • Ամենակարևոր բանն այս կյանքում մարդկանց ոգեշնչելն է, որպեսզի նրանք դառնան մեծագույնը այն ոլորտում, ինչով զբաղվում են:
  • Ես բախտ եմ ունեցել անել այն, ինչ սիրում եմ: Այո, մենք մրցաշրջանում 82 հանդիպում ենք խաղում, բայց ես պատրաստ եմ առնվազն 182-ը խաղալ:
  • Ի՞նչ եմ անում բասկետբոլում: Փորձում եմ հասնել կատարելության:
  • Ես երբեք մարզիչ չեմ դառնա: Ոչ, ոչ, ոչ: Մարզչի աշխատանքը պահանջում է պինդ նյարդեր: Ես սիրում եմ աշխատել երեխաների հետ, իսկ այդ աշխատանքը մրցաշրջանի ողջ  ընթացքում և փլեյ-օֆֆի ժամանակ ընդհանրապես ինձ չի հետաքրքրում:
  • Ինչպե՞ս եմ ուղղաթիռով երթևեկում: Դե, նստում եմ խցիկում, օդաչուն միացնում է շարժիչը, ես թռչում եմ այնտեղ, որտեղ պետք է, վայրէջք եմ կատարում: Սա այնքան էլ դժվար չէ, խնդիրները ծագում են միայն կայանելիս:

Ի դեպ, երկու տարի առաջ Կոբի Բրայանթը արժանացել է «Օսկարի» Լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար՝ «Սիրելի բասկետբոլ» ֆիլմի համար: Այն հիմնված էր մի բանաստեղծության վրա, որը լեգենդար բասկետբոլիստը գրել էր մինչև իր կարիերայի ավարտը: Այն հիանալի նկարագրում է խաղի նկատմամբ նրա սերը: