29.01.2020 10:37

Թրամփի խաղաղ ծրագիրը պաղեստինցիներին դուր չի եկել

Թրամփի խաղաղ ծրագիրը պաղեստինցիներին դուր չի եկել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն ներկայացրել են իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ծրագիրը: Սակայն պաղեստինցիներն ամենևին տպավորված չեն:

Ծրագիրի համաձայն՝ անբաժանելի Երուսաղեմը պետք է լինի Իսրայելի մայրաքաղաքը: Թրամփը հավելել է, որ այն կլինի նաև ապագա Պաղեստինի մայրաքաղաքը՝ չպարզաբանելով, թե գործնականում դա ինչպես է հնարավոր:

Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ճանաչելու Հորդանան գետի Արևմտյան ափի բնակավայրերի նկատմամբ Իսրայելի իրավունքը, ինչը վրդովել է պաղեստինցիներին:

Սպիտակ տունն իր ծրագիրը մշակելիս չի խորհրդակցել Պաղեստինյան ինքնավարության ղեկավարության հետ: Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասն արդեն հայտարարել է, որ «Երուսաղեմը չի վաճառվում», իսկ Թրամփի ծրագիրը կնետվի պատմության աղբանոցը:

Փոխանցում է BBC-ն: