29.01.2020 11:12

Կորոնավիրուսն ավելի ու ավելի արագ է տարածվում

Կորոնավիրուսն ավելի ու ավելի արագ է տարածվում

Հայտնի են դարձել մարդուց մարդուն փոխանցվող կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքերը Չինաստանի սահմաններից դուրս:

Վարակված երկու անձինք, մեկը՝ Գերմանիայում, մյուսը՝ Ճապոնիայում, Չինաստան չեն այցելել: Մյունխենցի 33-ամյա տղամարդը վարակվել է աշխատավայրում Շանհայից եկած չինացի գործընկերոջ հետ շփվելուց հետո: Իսկ Ճապոնիայում վարակվել է ավտոբուսի 60-ամյա վարորդը, որը Ուհանից ժամանած զբոսաշրջիկների խումբ է տեղափոխել:

Չինաստանի իշխանությունները տեղեկացնում են, որ վարակն ավելի ու ավելի արագ է տարածվում: Վարակվածների թիվն արդեն հասել է մոտավորապես 6 հազարի, 132 մարդ մահացել է:

Փոխանցում է BBC-ն: