29.01.2020 12:04

ԵՄ-ն հաստատում է Brexit-ը

ԵՄ-ն հաստատում է Brexit-ը

Չորեքշաբթի Եվրախորհրդարանը պետք է հաստատի Brexit-ի վերաբերյալ պայմանագիրը: Այն արդեն հաստատել է բրիտանական խորհրդարանը, և ստորագրել է Եվրահանձնաժողովը:

Դրանից հետո խորհրդարանի շենքի առջև տեղի կունենա հրաժեշտի խորհրդանշական արարողություն:

Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս է գալիս ուրբաթ օրվա վերջին, որից հետո կսկսվի անցումնային շրջան, և դրա ընթացքում կողմերը կաշխատեն հետագա փոխհարաբերությունների վերաբերյալ պայմանագրի վրա:

Եվրախորհրդարանի բրիտանացի պատգամավորներն իրենց իրերն են հավաքում և լքում աշխատասենյակները: Ոմանք դժգոհ են, որ իրենց վերջնահաշիվ չեն վճարելու, քանի որ Բրյուսելում մեկ տարուց պակաս ժամանակ են աշխատել:

Փոխանցում է BBC-ն: