29.01.2020 12:49

Բոլիվիայում պահանջում են նախագահի պաշտոնակատարի հրաժարականը

Բոլիվիայում պահանջում են նախագահի պաշտոնակատարի հրաժարականը

Բալիվիայի «Շարժում դեպի սոցիալիզմ» կուսակցությունը պահանջում է պետության ղեկավարի պաշտոնակատար Ժանին Անյեսի հրաժարականը, եթե նա չհրաժարվի նախագահի պաշտոնում առաջադրվելուց: Այդ մասին հայտարարել է սոցիալիստ պատգամավոր Հենրի Կաբրերան:

«Նա քվեարկությամբ չի ընտրվել, հետևաբար՝ նրան թույլ չի տրվի հրաժարական չտալ: Եթե նա ուզում է դնել իր թեկնածությունը, ապա պետք է հեռանա նախագահի պաշտոնից»,- պատգամավորի խոսքն է մեջբերում El Deber թերթը:

Կաբրերան տեղեկացրել է, որ «Շարժում դեպի սոցիալիզմ» կուսակցությունը մտադիր է դիմելու Բարձրագույն ընտրական դատարան և Սահմանադրական դատարան՝ Անյեսի հրաժարականին հասնելու համար: «Փետրվարի 4-ին (թեկնածուների գրանցումն ավարտվելու հաջորդ օրը) նախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի (սենատորների պալատի խոսնակ) Եվա Կոպան՝ եթե տիկին Ժանին Անյեսը գրանցված լինի որպես նախագահի թեկնածու»,- հավելել է պատգամավորը:

Ավելի վաղ Անյեսը հայտարարել էր, որ իր մասնակցությունն ընտրություններին չի հակասում սահմանադրությանը:

Փոխանցում է tass.ru-ն: