29.01.2020 13:38

Փոմփեոյի կարծիքով՝ պաղեստինցիներն ի վերջո կընդունեն «դարի գործարքը»

Փոմփեոյի կարծիքով՝ պաղեստինցիներն ի վերջո կընդունեն «դարի գործարքը»

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոյի կարծիքով՝ պաղեստինցիները որոշ ժամանակ անց կընդունեն Մերձավոր Արևելքի կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի նոր պլանը:

Այդ մասին ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է  ամերիկացի լրագրող Բեն Շապիրոյին տված հարցազրույցում, որի սղագրությունը հրապարակել է պետքարտուղարության մամուլի ծառայությունը:

«Արդյունքում՝ պաղեստինցիները ստիպված կլինեն որոշելու՝ ուզո՞ւմ են ապրել այն դժվարին պայմաններում, որոնցում հիմա են ապրում»,- ասել է Փոմփեոն: Նա նշել է, որ եթե պաղեստինցիներն ընդունեն այդ ծրագիրը, նրանց առջև «պայծառ ապագա» կբացվի:

«Հիմա նրանց տրվում է այդ հնարավորությունը: Նրանք պարտավոր չեն դա անել այսօր կամ վաղը: Ես համոզված եմ, որ պաղեստինցի ժողովուրդը գալիք շաբաթների ու ամիսների ընթացքում կհասկանա, որ այս հնարավորությունը իրենց համար լավագույնն է, իսկ մենք նրանց չորս տարի ենք հատկացնում: Հուսով եմ՝ այդպես էլ կլինի»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը:

Փոխանցում է tass.ru-ն: