29.01.2020 13:59

Սերժ Սարգսյանի մեղադրանքը հաստատվել է, գործն ուղարկվել է դատարան. Հ1

Սերժ Սարգսյանի մեղադրանքը հաստատվել է, գործն ուղարկվել է դատարան. Հ1

ՀՀ գլխավոր դատախազությունում հաստատվել է քրեական գործով՝ ըստ մեղադրանքի Սերգո Կարապետյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սերժ Սարգսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Բարսեղ Բեգլարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սամվել Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Գևորգ Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ միասին ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Այդ մասին 1lurer.am-ին ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։