29.01.2020 14:40

Մահմուդ Աբաս. «Հազար անգամ՝ ո՛չ»

Մահմուդ Աբաս. «Հազար անգամ՝ ո՛չ»

«Հազար անգամ՝ ո՛չ». այսպիսին է մասնակիորեն ճանաչված Պաղեստին պետության ղեկավարի պաշտոնական պատասխանը մերձավորարևելյան կարգավորման վերաբերյալ Սպիտակ տան ղեկավարի ներկայացրած ծրագիրին:

Ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ՝ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ խաղաղության տանող միակ ճանապարհը պաղեստինյան պետության ստեղծումն է1967 թ. սահմաններով:

«Ես այդ՝ Թրամփ-Նեթանյահու դուետին ուզում եմ ասել՝ Երուսաղեմը չի՛ վաճառվում, պաղեստինցի ժողովրդի իրավունքները վաճառքի չե՛ն դրվում: Ձեր գաղտնի գործարքը չի՛ անցնի»,- մասնավորապես՝ հայտարարել է Աբասը:

Նա տեղեկացրել է, որ պաղեստինյան ղեկավարությունը կդիմի Միջազգային քրեական դատարան: Նրա ասելով՝ «ոչ մի պաղեստինցի չի համաձայնի», որ Երուսաղեմը դառնա հրեական պետության անբաժանելի մայրաքաղաքը, ինչպես դա առաջարկում է Դոնալդ Թրամփը: Աբասը հավելել է, որ պատրաստ է բանակցելու Իսրայելի հետ, բայց միայն «միջազգային միջնորդների քառյակի (ՌԴ, ԱՄՆ, ՄԱԿ, ԵՄ)» հովանու ներքո:

«Մենք Վաշինգտոնին՝ որպես Մերձավոր Արևելքում խաղաղ գործընթացի միջնորդի, չենք ընդունի»,- նշել է պաղեստինյան առաջնորդը:

Փոխանցում է euronews-ը: