29.01.2020 15:22

Զելենսկին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին

Զելենսկին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին

Լեհաստան կատարած այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծման մեղավորներից մեկը ԽՍՀՄ-ն է:

Նրա խոսքով՝ Լեհաստանը և լեհ ժողովուրդը առաջինն են իրենց մաշկի վրա զգացել «ամբողջատիրական վարչակարգերի դավադրության» պտուղները, ինչը հանգեցրել է պատերազմի և նացիստներին թույլ է տվել գործի գցել «Հոլոքոստի մահաբեր թափանիվը»:

Լրագրողների հետ հանդիպմանը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Զելենսկու հայտարարությունը, նշել է, որ այդ հայտարարությունը, բացի ափսոսանքից ուրիշ ոչնչի արժանի չէ:

Պեսկովը նշել է, որ դեռ չգիտի՝ արդյո՞ք Վլադիմիր Զելենսկին կհրավիրվի Մոսկվա՝ մասնակցելու մայիսի 9-ի շքերթին:

Փոխանցում է ria.ru-ն: