29.01.2020 16:18

Դեմոկրատ սենատորները քննադատել են Թրամփի «դարի գործարքը»

Դեմոկրատ սենատորները քննադատել են Թրամփի «դարի գործարքը»

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սենատորները նամակ են հղել նախագահ Դոնալդ Թրամփին, որում մի շարք քննադատական դիտարկումներ են արել Սպիտակ տան հրապարակած՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման պլանի վերաբերյալ: Նամակի բնագիրը երեքշաբթի Twitter-ում հրապարակել է Մերիլենդ նահանգից սենատոր Քրիս Վաբ Հոլլենը:

Նամակը ստորագրած 12 սենատորների թվում են 2020 թ. նախագահական ընտրություններում առաջադրվելու երեք թեկնածուներ՝ Վերմոնտ նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը, Մասաչուսեթսից սենատոր Էլիզաբեթ Ուորենը և Մինեսոթայից սենատոր Էմի Քլոբուշարը:

«Մենք գրում ենք, որպեսզի արտահայտենք մեր խորը մտահոգությունը ձեր  որոշման կապակցությամբ՝ հրապարակելու պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման՝ միակողմանի բնույթ ունեցող ծրագիրը՝ առանց պաղեստինյան կողմի որևէ մասնակցության և հավանության»,- ասվում է նամակում: Սենատորները կարծիք են հայտնել, թե այդ ծարագիրն իրականացնի կողմերից մեկը, դա կարող է ոչնչացնել հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները՝ երկու պետությունների գոյության հայեցակարգի շրջանակներում:

Նամակում ասվում է, որ «դարի գործարքի» միակողմանի իրականացումը կարող է բերել Իսրայելի ինքնիշխանության հաստատմանը Հորդանանի հովտում և Հորդանան գետի Արևմտյան ափի հրեական բնակավայրերում: Դեմոկրատները կարծում են,որ իրադարձությունների նման զարգացումը կխախտի միջազգային իրավունքի վիճակը և կարժանանա ԱՄՆ դաշնակիցներից ոմանց բացասական արձագանքին:

Սենատորները նաև հայտարարել են, որ Սպիտակ տան առաջարկած որոշումը խախտում է պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և սպառնում է Իսրայելի անվտանգությանը:

Փոխանցում է tass.ru-ն: