30.01.2020 12:04

Եվրամիությունը հրաժեշտ է տալիս Լոնդոնին

Եվրամիությունը հրաժեշտ է տալիս Լոնդոնին

Եվրախորհրդարանի պատգամավորները ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն են տվել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանագրին:

Քվեարկությունից հետո պատգամավորները ոտքի են կանգնել, և բոլորը միասին երգել են շոտլանդական Auld Lang Syne («Հին բարեկամություն») երգը:

Բանաձևը ստորագրելով՝ Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասոլին, դիմելով բրիտանացիներին՝ ասել է, որ իրենք շատ ավելի ընդհանրություններ ունեն, քան տարբերություններ: «Դուք հեռանում եք ԵՄ-ից, սակայն միշտ կլինեք Եվրոպայի մի մասը: Հենց դրա համար էլ ես չեմ ասի՝ մնաք բարով, ես կասեմ՝ Arrivederci («ցտեսություն»):

Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս է գալիս ուրբաթ օրը, Լոնդոնի ժամանակով ժամը 23:00-ին:

Փոխանցում է BBC-ն: